Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Ֆաբրեգասի ծառայություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով:

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կցանկանար իսպանացի ֆուտբոլիստին տեսնել իր թիմում, որի հետ նա արդեն աշխատել է լոնդոնյան ակումբում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆաբրեգասը կարիերան կարող է շարունակել Իտալիայում: «Միլանը» նույնպես ցանկանում է ձեռք բերել իսպանացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և նրա համար պատրաստ է 27 մլն ֆունտ վճարել (մոտ 32 մլն եվրո):

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Ֆաբրեգասը 17 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս