Ռուսական կողմը Լապշինի հետ հանդիպման համար սպասում է Բաքվի պատասխանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցները ադրբեջանական կողմին հարցում են ուղարկել՝ ռուսական և իսրայելական քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպելու համար, ով գտնվում է Բաքվի ՍԻԶՕ-ում: Դատական գործընթացի սկզբի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Երեկ ես հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ: Նա որևէ բողոք չունի: Ամեն ինչ նորմալ է»,-ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատները սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին:

Նա նաև մեկնաբանել է Լապշինի և նրա կնոջ հնարավոր հանդիպման մասին ԶԼՄ-ների հպարակումները: «Դա դեռևս հարցի տակ է»,-ասել է նա:




Լրահոս