«Ունեցեք ոչ թե 3, այլ 5 երեխա, քանի որ Եվրոպայի ապագան դուք եք». Էրդողանի կոչը եվրոպաբնակ թուրքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էսքիշեհիրի նահանգապետարան կատարած այցից հետո հրապարակում ելույթ է ունեցել հանրության առաջ: Եվրոպաբնակ թուրքերին ուղղելով իր խոսքը՝ Էրդողանը հայտարարել է. «Եվրապայի ապագան դուք եք»:

Նա նշել է, որ եվրոպական երկրները ցանկանում են միշտ Թուրքիային տեսնել իրենցից կախյալ վիճակում: Էրդողանի կարծիքով՝ ինչքան Թուրքիան տնտեսապես հզորանա, այնքան Եվրոպան պիտի անհանգստանա:

«Դիմում եմ Եվրոպայում բնակվող մեր եղբայրներին, – ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության ասել է Էրդողանը,- այն երկիրը, որտեղ հիմա ապրում և աշխատում եք, ձեր նոր հայրենիքն է: Ավելի շատ սատար կանգնեք իրար, ավելի շատ գործեր դրեք, ձեր երեխաներին ավելի լավ դպրոցներ տարեք: Ձեր ընտանիքներն ավելի լավ տեղերում բնակեցրեք, ապրեք ամենալավ տներում, վարեք ամենալավ ավտոմեքենաները: Ունեցեք ոչ թե 3, այլ 5 երեխա, քանի որ Եվրոպայի ապագան դուք եք»:




Լրահոս