ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տպավորիչ ունեցվածքը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տպավորիչ ունեցվածքը

ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը բավական մեծ ունեցվածքի տեր է: ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Վիգեն Սարգսյանը Հյուսիսային պողոտայում ունի մեկ բնակարան, ինչպես նաեւ մեկ ավտոհանգրվան:

Բայց տպավորիչը պաշտպանության նախարարի դրամական միջոցներն են՝ 15 մլն դրամ, 4000 եվրո, 90 հազար դոլար: Որպես եկամուտ Սարգսյանը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը՝ 13 մլն 632 հազար դրամ, իսկ նրա գործուղման օրապահիկները կազմել են 2 մլն 71 հազար դրամ: Ստացվում է՝ նա փող է հետ գցել նաեւ օրապահիկներից: