Հարց քաղաքացիներից` օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ ժամկետ է անհրաժեշտ

Հարց քաղաքացիներից` օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ ժամկետ է անհրաժեշտ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ ժամկետ է անհրաժեշտ:

Գայանե Միլիտոնյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվությունը տրվում է մինչեւ 10-օրյա ժամկետում, որից հետո ամուսնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:
Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից` պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, նշենք, որ անձն ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար: