Գրիշա Սարգսյանը՝ Ժարիտ Գրիշը, պարտվեց «Ժողովուրդ» օրաթերթին. «Ժողովուրդ»

Գրիշա Սարգսյանը՝ Ժարիտ Գրիշը, պարտվեց «Ժողովուրդ» օրաթերթին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ, իրեն միլիցիայի հատուկ ջոկատի հրամանատար հռչակած Գրիշա Սարգսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պարտվեց «Ժողովուրդ» օրաթերթին: Նա դիմել էր դատարան` պահանջելով, որ օրաթերթը հրապարակային ներողություն խնդրի հրապարակած տեղեկությունների համար: Խոսքն այն հրապարակման մասին էր, որ գրել էինք, թե ապրիլյան պատերազմի օրերին Գ. Սարգսյանը մեկնել էր դիրքեր, եւ այնտեղ «սելֆիդայինություն» արել, ու այդ պահվածքը դուր չէր եկել զորամասի հրամանատարական կազմին, եւ նրանք Գրիշա Սարգսյանին խորհուրդ էին տվել լքել զորամասը: Այդ հրապարակման համար նա դիմել էր դատարան, եւ շուրջ 10 ամիս տեւած դատական քննությունից հետո դատավոր Ռուբեն Ներսիսյանը նրա հայցը մերժեց, քանի որ հրապարակված տեղեկությունները չեն հանդիսանում վիրավորանք եւ չեն արատավորում հայցվորին, իսկ եթե անհանգստացնող են, ապա դա ժողովրդավարության դրսեւորում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: