Ադրբեջանը պատրաստ է բովանդակալից բանակցություններին. Մամեդյարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ նախագահների մակարդակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հիմնարար քննարկումներ տեղի ունեցան: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում քննարկված քայլերը և պլանը, որը պետք է իրականացվի, հայտնի են բոլորին:

«Մենք կարող ենք շարունակել բանակցությունները խաղաղության ապահովման համար՝ ստատուս քվոյի փոփոխության պայմաններում: Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումը կառուցողական կլինի: Ադրբեջանը պատրաստ է բովանդակալից բանակցություններին, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,-ասել է Մամեդյարովը:

Նշենք, որ Մոսկվայում ապրիլի 28-ին կկայանա Ռուսաստանի, Հայաստան և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:




Լրահոս