Դա մի ստատուսի ինչ-որ պատմություն չի, վաղուց պլանավորված էր. Տիգրան Աթանեսյան

Դա մի ստատուսի ինչ-որ պատմություն չի, վաղուց պլանավորված էր. Տիգրան Աթանեսյան

Իր գրասենյակում ծեծի ենթարկված փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ է դուրս եկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունում ներկայացրել է միջադեպի մանրամասները:

«Խուլիգանական հարձակում էր, որը պայմանավորված էր մեր քննադատության հետ՝  Փաստաբանների պալատի հասցեին: Ուրիշ որևէ բացատրություն ես չունեմ»,- նշեց նա:

Աթանեսյանի խոսքով, իրավիճակը շատ վաղուց է առաջացել, քանի որ քննադատում են Փաստաբանների պալատին: Հարցին՝ ինչ կապ ունի Երվանդ Վարոսյանի գրառումն ու այնտեղի մեկնաբանությունները դեպքի հետ, Աթանեսյանը պատասխանեց. «Դա մի ստատուսի ինչ-որ պատմություն չի: Եթե ինչ-որ բանից առիթավորվել են, ինչ-որ բան պատճառ են տեսնում, ոչ մի կապ չունի իրականության հետ: Հավատացեք` նման ստատուսը գտնելը դժվար է: Դա վաղուց պլանավորված էր»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։