Շատերը հոգնել են իրենց բթամիտ ու անհեռատես ղեկավարներից. Արամ Սարգսյան

Շատերը հոգնել են իրենց  բթամիտ ու անհեռատես ղեկավարներից. Արամ Սարգսյան

«Ելք» դաշինքի հանրահավաքի ժամանակ այսօր ելույթ ունեցավ նաև Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, Երևանում ունենալով գործող իշխանություններին հակակշիռ, իրենք կարող են լուծել շատ-շատ խնդիրներ:

«Ես վստահ եմ, որ գործող իշխանության մեջ շատ-շատ միջին պաշտոնյաներ հասկանում են դա, իրենք էլ հոգնել են իրենց բթամիտ ու անհեռատես ղեկավարներից։ Սա շատ լավ հասկանում են միջին խավում աշխատող գործարարներն ու արտադրողները»,-նշեց նա:

Սարգսյանի խոսքով, պետության կայացման հիմնաքարերից մեկն այն է, որ իշխանությունն ունենա հակակշիռներ: Սակայն նա ընդգծեց, որ  Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո ևս այդ հակակշիռները չձեւավորվեցին:

«Իսկ եթե չկա հակակշիռ, անում ես, ինչ ուզում ես։ Երեւանի քաղաքապետի ընտրություններով կարող ենք ստեղծել իրական հակակշիռ։ Դրանով կարող ենք հակակշիռ ստեղծել»,- հավելեց նա: