Թուրք-քրդական բախումներ Հաքքարիում. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին երեկոյան Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրք-քրդական բախումներ են տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ տեղի անվտանգության աշխատակիցների հետ բախումները սկսվել են այն ժամանակ, երբ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները փորձել են ներթափանցել Չուքուրջայում գտնվող Գյուվենդաղը ռազմաբազայի տարածք: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է երկու քուրդ զինյալ, 7 թուրք զինվոր էլ վիրավորվել է, որից մեկի վիճակը ծանր է:

Հաքքարիի նահագնապետարանի հայտարարությունից հայտնի է դարձել, որ դրանից հետո Թուրքիայի օդային ուժերը «F-16»ռազմական ինքնաթիռներով և «Cobra» տեսակի ռազմական ուղղաթիռներով հարվածներ են հասցրել քուրդ զինյալների դիրքերին:

Միաժամանակ թուրք-քրդական բախումներ են գրանցվել նաև թուրք-իրաքյան սահմանում: Նշվում է, որ PKK-ի գրոհայինների մոտից առգրավվել են մեծ թվով ականանետեր, ինչպես նաև «AK-47 Kalaşnikof» տեսակի ինքնաձիգ:




Լրահոս