ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Արտասահմանյան աստղերի չկայացած համերգներն ու կրկին խաբված հայ հանդիսատեսը. ինչպես Տիմատին ելույթ չունեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  երեկ տեղի ունեցավ  «Black Star»-ի համերգ, որը  սակայն անսպասելի ավարտ ունեցավ: Նախ այն սկսվեց մոտ մեկուկես ժամ ուշացումով և նախապես հայարարվածի  համեմատ ռուս հայտնի երգիչ Տիմատին  այդպես էլ ելույթ չունեցավ:

ժամը 00:30-ի սահմաններում «Black Star»-ի անդամներից մեկը հայտարարեց, որ տեխնիկական պատճառներով ռեփերը չի կարող ելույթ ունենալ, նշեց, որ գնած տոմսերը պահպանեն, որպեսզի դրանցով հետագայում կարողանան մասնակցել հետաձգված համերգին: Սկզբում ներկաներին թվաց, թե կատակ է, բայց վայրկաններ անց խառնաշփոթ սկսվեց. հիասթափված հանդիսականները շշեր նետեցին դեպի բեմ։

Դրանից հետո Տիմատին իր «ինստագրամյան» էջում տեսաուղերձ հրապարակեց՝ ներողություն խնդրելով կատարվածի համար և շեշտելով, որ համերգը հետաձգվել է: Զավեշտալին այն է, որ արտասահմանյան աստղերի չկայացած համերգները կարծես պատուհաս լինեն հայ հանդիսականի համար:

Օրինակ, 2015 թվականի մարտի 6-ին Հայաստանում պետք է կայանար Իրինա Ալեգրովայի մենահամերգը, որը տեղի չունեցավ իսկ որպես պատճառաբանություն նշվեց երգչուհու  առողջական խնդիրներ:

Այս տարվա ապրիլին Հայաստանում պետք է տեղի ունենար «Comedy club»-ի անդամ Պավել Վոլյայի համերգը, իսկ որպես չեղարկման պատճառ նշվեց վերջինիս նկարահանումները Ռուսաստանում:

2016 թվականի ապրիլին էլ չկայացավ Էրոս Ռամազոտիի համերգը, որի տոմսերի գումարները հետ ստանալու համար շատերը նույնիսկ դատարան էին դիմել:

Կարող եք դիտել նաև համերգից հետո Տիմատիի տեսաուղերձը




Լրահոս