ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպել է արվեստի ապահովագրությանը նվիրված վարպետաց դաս

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպել է արվեստի ապահովագրությանը նվիրված վարպետաց դաս

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի և Marsh & McLennanապահովագրական բրոքեր ընկերության հետ համատեղ, մայիսի 13-ին,իրականացրեց«Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին մասնակցում էին թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող և արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետ։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, Marsh & McLennan ընկերության փոխնախագահ Արմեն Գյուլումյանը։

Վարպետաց դասի նպատակն էր՝ ներկայացնել Արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունն ու կարևորությունը։ Ինչպես իր խոսքի ընթացքում նշեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ–ի գործադիր տնօրեն  Արևշատ Մելիքսեթյանը, – «Արվեստի գործերի համապատասխան պաշտպանությունը հանդիսանում է երկրի ժառանգության պահպանման առանցքային գործոն, իսկ միջազգային պրակտիկայում ընդունված ապահովագրությունը չնախատեսված ռիսկերից պաշտպանվելու մեխամիզմ է:Հենց այս նպատակով մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությունը՝ անցկացնել ուսուցողական դասընթաց Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար»։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյաննիր խոսքում նշեց,- «Ժամանակի մարտահրավերները ստիպումեն լինել աչալուրջ և տեղեկացված։Կարևոր է աշխատել ապահովագրականընկերությունների հետ, ճանաչել ապահովագրության հետ կապվածբոլոր առանձնահատկությունները, քանզի նման ահռելի մշակութային ժառանգություն ունեցող ժողովրդի համարսա առաջնահերթ է»:

Վարպետաց դասն անցկացրեցին միջազգային ճանաչում և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Marsh & McLennanընկերության մասնագետները։ Marsh & McLennan ընկերության փոխնախագահ Արմեն Գյուլումյանն իր խոսքում նշեց, – «Marsh–ը համաշխարհային ապահովագրական բրոքեր ընկերություն է, որնԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ անցել է բավականին երկար և հագեցած ճանապարհ։ Marsh-ը,Հայաստանում չունենալով ներկայացուցչություն, համագործակցում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ՝ որպես առաջատար ապահովագրող Հայաստանի տարածքում, և համատեղ իրականացնում փորձի փոխանակման ծրագրեր»:

Վարպետաց դասը վարեց Marsh ընկերության բեռների և մշակութային արժեքների բաժնի ղեկավար Օլգա Սերավկինան: Միջոցառման ավարտին հյուրերին հանձնվեցին սերտիֆիկատներ։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Այս տարի ընկերությունը տոնում է իր գործունեության 20-ամյակը։ Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս տարատեսակ նախաձեռնություններով։ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն իր վրա է վերցնում կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով ամուր և մնայուն ապագա։