ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ստացել է ISO 9001:2015 որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ստացել է ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգի համապատասխանության
սերտիֆիկատ: ISO 9001:2015 սերտիֆիկատը հավաստում է, որ ընկերությունը հաճախորդամետ է և
հետևողականորեն մատուցում է ծառայություններ, որոնք համապատասխանում են օրենսդրական և կարգավորող
պահանջներին և անընդհատ կատարելագործում է հաճախորդների սպասարկման որակը՝ բարձրացնելով
հաճախորդների գոհունակությունը, ինչպես նաև անընդհատ կատարելագործելով ընկերության գործառնությունները։
Սերտիֆիկացումն իրականացվել է սերտիֆիկացման ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող PECB
ընկերության կողմից։

ISO 9001:2015 վկայականը ստանալով` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հերթական անգամ
ապացուցեց, որ Ընկերությունը հավատարիմ է հաճախորդի շահերին և վճռական է նշված սկզբունքներին
համապատասխանելու և բարձրորակ ծառայություններ մատուցելու իր քաղաքականությանը, որը որդեգրել է
գործունեության առաջին իսկ օրվանից։




Լրահոս