ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրավառություն Երևանի կենտրոնում. Տարոն Մարգարյանն արդեն հաղթանա՞կն է տոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 23:15-ի սահմաններում Երևանի կենտրոնում հրավառություն էր: Իսկ թե հրավառության կազմակերպիչները ովքեր էին, պարզ չէր, սակայն, թերևս, կարելի էր ենթադրել:

Մայիսի 14-ին Երևանում կայացավ ավագանու ընտրություններ: Երևանի քաղաքապետի թեկնածուները 3-ն էին՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)։ Ելնելով վերոնշյալից կարելի է ենթադրություն անել, որ ՀՀԿ-ն արդեն տոնում է իր հաղթանակը. չէ որ այն արդեն նախապես «գնված էր»:

Հավելենք, որ  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց ներկայացնում է մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց առաջատարն է հենց Տարոն Մարգարյանը:

Նկատենք նաև, որ ժամ 22:00-ից հետո քաղաքում հրավառություն կազմակերպել  չի թույլատրվում. ոստիկանությունը նման դեպքերում կազմակերպիչներին պետք է տուգանի:




Լրահոս