ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում անձրևի ներքո ասֆալտ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում այսօր փոսալցման աշխատանքներն իրականացվել են անձրևի ժամանակ, ինչն առաջացրել է բնակչության զայրույթը: Ականատեսները ArmLur.am-ի հետ զրույցում դժգոհել են կատարվող աշխատանքներից` նշելով, որ վերջին երկու օրը անձրև էր եկել քաղաքում, փոխարենը որևէ փոսալցման աշխատանք չկատարվեց, իսկ այսօր, երբ դեռ առավոտից եղանակը մռայլ է ու անձրևային՝ քաղաքում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:

«Քաղաքապետը մինչև ընտրություններ խոստանում էր, թե անձրևին բացառվում է ասֆալտ անելը, էնա` էսօր տեսանք…»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Տեսնենք` ինչ տեսք կունենա ասֆալտն օրեր անց:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս