Պուտինն ու Էրդողանը քննարկել են Քաթարի հետ կապված քաղաքական ճգնաժամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի  քննարկման գլխավոր թեման եղել է Քաթարի հետ կապված քաղաքական ճգնաժամը: Կողմերը քննարկել են նաև Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներում տիրող իրավիճակն ու հրադադարի խախտումները:

Նշենք, որ նախօրեին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը:

Պուտինն ու Էրդողանը խոսել են նաև «Թուրքական հոսք» գազատարի շինարարական աշխատանքների մասին և դրական գնահատել դրա ընթացքը:

Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որը ենթադրում է Սև ծովի հատակով գազատար խողովակաշարի երկու ճյուղի կառուցում:




Լրահոս