ՖՈՏՈ. Պարզ վարժություններ, որոնք կօգնեն ազատվել պարանոցի ցավից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարանոցի ցավը հաճախ գերլարում է առաջացնում: Որպեսզի դա տեղի չունենա, բավական է աշխատանքի ընթացքում հինգ րոպե հանգստանալ կամ քնել հարմար բարձի վրա: Սակայն պետք է հիշել, որ ցանկացած սուր ցավ բժշկի դիմելու պատճառ է:

  • Ձեր գլուխը պտտեք ձախ, ապա դանդաղ սահեցրեք ձեր գլուխը մինչ կզակը հենվի ուսին: Այդ դիրքում մնացեք երկու վայրկյան: Նույնկերպ ձեր գլուխը թեքեք աջ և այդպես մնացեք կրկին երկու վայրկյան:
  • Ձեր գլուխը թեքեք ձախ, պահեք հետ և որքան կարող եք ձգեք պարանոցը: Մնացեք երկու վայրկյան և կրկնեք 10 անգամ:

  • Ձեռքերով հենվեք կզակին և հաղթահարելով դիմադրությունը` թեքեք ձեր գլուխը ներքև` հաղթահարելով ձեռքերի ջանքերը:
  • Կրկնեք 10-20 անգամ:

  • Ձեռքերը ծոծրակի վրա դնելով, գլուխը ետ տարեք` հաղթահարելով ձեռքերի ուժը:
  • Գլուխն առաջ տարեք` կրկին հաղթահարելով ձեռքերի ուժը:
  • Կրկնեք 10-20 անգամ:

  • Ձեր աջ ձեռքը տարեք ձեր գլխի աջ կողմը: Պետք է պարանոցն իջեցնել դեպի աջ կողմը, ապա դեպի ձախ:
  • Նույնն արեք նաև ձախ ձեռքով` պարանոցի ձախ մասի վերևի հատվածի համար:
  • Կրկնեք 10-20 անգամ

  • Ձախ ձեռքը դրեք գլխին: Նրբորեն թեքեք ձեր գլուխը դեպքի ձախ ուսը որքան կարող եք: Այդպես մնացեք 20-30 վայրկյան:
  • Այդպես արեք նաև աջ կողմով:
  • Կրկնեք երեք անգամ:

Ծոծրակը մերսեք 3-5 րոպե: Դա հանում է պարանոցի հատվածի լարվածությունը:




Լրահոս