ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարոն Մարգարյանին վերաբերվում են որպես երեխայի. Սերժ Սարգսյանի ելույթի ուշագրավ շեշտադրումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթն ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում: Նա թվարկել է բոլոր այն խնդիրները, որ Տարոն Մարգարյանը պարտավոր է լուծել՝ տրանսպորտ, աղբահանություն, բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանում, վերելակների վերանորոգում:

Ի դեպ, Ս. Սարգսյանի ելույթով հիմնավորվեց նաեւ տեսակետը, որ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է, քանի որ ինքը երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է: «Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես եւ Հանրապետականի ղեկավարներից մեկը…Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը մոտավորապես այն տոնով, ինչ երեխանների հետ խոսում են մեծերը՝ համոզելով, որ նրանք դպրոցում լավ սովորեն, հանձնարարությունները պարտաճանաչ կատարեն եւ այսպես շարունակ»:

Մանրամասները ՝  տեսանյութում




Լրահոս