ՖՈՏՈ. Ինչու «Քարե դարդը» նոր եթերաշրջան չի ունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քարե դարդե» սիթքոմն այս շաբաթ ավարտվում է։ Սիթքոմի վերջին սերիան եթերում կլինի այսօր (ուրբաթ): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր, դերասան Վաչե Թովմասյանը հայտնեց, որ այն նոր եթերաշրջան չի ունենա։

«Որոշել ենք այսպես վերջացնել սիթքոմը, որպեսզի չհոգնենք եւ չհոգնեցնենք հանդիսատեսին: Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է իր գեղեցիկ ավարտն ունենա եւ ճիշտ ժամանակին ավարտվի, որպեսզի մարդիկ չսկսեն բացասական գծեր փնտրել»,-ասաց Վաչեն:

Նշենք, որ «Քարե դարդի» ստեղծագործական կազմն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից ։ Նրանք Միացյալ Նահանգներ էին մեկնել «Քարե դարդ»-ի ներկայացման համար։

Վաչեն «ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ ներկայացումն անցել է շատ լավ, հանդիսատեսը շատ գոհ է եղել. «Մոտ մեկ տարուց ավելի աշխատել ենք «Քարե դարդ» ներկայացման սեցենարի վրա, այն ամենեւվին կապ չունի սերիալի սցենարի հետ: Ի սկզբանե, մենք որոշել էինք ներկայացումը Հայասատնում անցկացնել, սակայն այնպես ստացվեց, որ այն հետաձգվեց, բայց դա էլ իր դրական անդրադարձն ունեցավ, քանի որ ավելի երկար պատրաստվեցինք սցենարի վրա եւ պինդ սցենարով բեմ բարձրացանք»:

Հարցին՝ ինչն է խանգարում, որ չեն կարողանում բենադարել ներկայացումը Հայաստանում նա նշեց, որ ցանկությունը մեծ է, պարզապես խնդիրներ կան տեխնիկական եւ դերասանական կազմի հետ:

«Դերասանուհի Անատի Սաքանյանը՝ ով մարմնավորում է Սիսիի դերը, Մոսկվայում է ապրում: Կարծում եմ՝ օգոստոսին կկարողանանք մի քանի ներկայացում Հայաստանում ցուցադրել: Ունեմ մի քանի իդիաներ, որոնց վրա այս պահին աշխատում եմ:Աշնանը հեռուստադիտողն ականատես կլինի մեր նոր ծրագրին:Ծրագրերի անունները չեմ կարող բարձրաձայնել, որովհետև կարող են փոփոխության ենթարկվել»,-հավելեց նա:

Վաչեի խոսքով՝ ներկայացմանը մասնակցել են` ինքը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Անատի Սաքանյանը, Աննա Մանուչարյանը, Էմիլ Գալստյանը, Զարուհի Սահակյան, ինչպես նաեւ ԱՄՆ-ից նրանց է միացել Արմուշը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս