Մուսալեռցի աղջիկների արկածները. ինչպես նրանք հայտնվեցին իրենց համար հաճելի թակարդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի մի խումբ աղջիկների հասցրել են Թուրքիայի Հանրապետություն, որտեղ աղջիկները զբաղվել են մարմանվաճառությամբ:

Այսպես, ArmLur.am-ը պարզեց, որ Գոհարիկ Ք-ն երկար տարիներ ապրել է Թուրքիայի Հանրապետությունում եւ, ըստ էության, որոշել է բիզնես դնել եւ մեծ գումարներ աշխատել: Եվ ահա, վերջինս Թուրքիայից կարողացել է կապ հաստատել եւ պայմանավորվածություն ձեռք բերել Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի բնակիչներ Աննայի և Անահիտի հետ (խմբ. անունները փոխված են), որպեսզի նրանք գնան Սպարտա քաղաք եւ այնտեղ զբաղվեն մարմանավաճառությամբ, իսկ ստացած գումարի 50 տոկոսը վճարեն իրեն:

Աղջիկները գնացել են Սպարտա եւ մեկ ամիս մնալով այնտեղ` բավականին մեծ գումար են աշխատել, որից 50 տոկոսը տվել են Գոհարիկին:

Նկատնեք, որ վերջինիս առաջարկն այնքան է դուր եկել մուսալեռցի աղջիկներին, որ նրանք 2016 թվականի մայիսի 10-ին կրկին գնացել են Սպարտա եւ մինչեւ հունիս 10 զբաղվել են մարմնավաճառությամբ:

Ի դեպ, նկատենք, որ Գոհարիկն անձամբ է աղջիկներին հաճախորդներով ապահովվել, որոնք, ամենայն հավանականության, Թուրքիայի բնակիչներ են եղել: Այս գործով նախաքննությունը օրերս ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան:




Լրահոս