Կառավարության որոշման արդյունքում ևս 40 մարդ գործազուրկ կդառնա. ՀԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայությունում կրճատումներ և միավորումներ են տեղի ունենալու։

«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Տարեկան 50 մլն դրամ խնայելու գնով՝ գործազուրկ կդառնա տարբեր մասնագիտության տեր ու պաշտոն զբաղեցնող 40 անձ։ Նախատեսվում է «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միավորել. «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին, որի արդյունքում կձևավորվի «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն»-ը։ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ը սպասարկում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը»։

Կառույցի տնօրեն Կարեն Մխիթարյանը թերթի հետ զրույցում դժվարացել է խոսել միավորման դրական կամ բացասական արդյունքների մասին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս