Որ համայնքից կարող էր բնակիչ հատել սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի վարչական ներկայացուցիչ Սմբատ Մուղդուսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ ինքը անձամբ լսել է բնակչի անհետ կորչելու մասին: «Այս պահին տնտետուն ընկած հարցումներ ենք անում, թե ով է բարեկամ կորցրել: Գյուղում մնացել է մի քանի տուն, որից հետո պարզ կլինի` կա՞ կորած մարդ, թե՞ ոչ: Բայց եթե մի քանի ժամով էլ գյուղից մարդ կորչի, ապա մենք հաստատ այդ մասին կիմանանք»,- նկատեց վարչական ներկայացուցիչ Ս. Մուղդուսյանը:

Նշենք, որ Բերդավան գյուղը ադրբեջանական Քեմեռլի համայնքից մեկ կմ հեռավորության վրա է գտնվում:




Լրահոս