Միլիոնատեր օֆշորիստը՝ առանց մեքենայի. Միհրան Պողոսյանի «անհավանական» ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, որքան զարմանալի է, ավտոմեքենա չունի. գոնե այդպես է նշված բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից:

Այս փաստը հետաքրքիր է այն առումով, որ Մ. Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը Հայաստանում ճապոնական արտադրության BYD ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է, եւ նրանք են այդ մեքենաները ներկրում:

Չնայած սրան՝ Մ. Պողոսյանի հայտարարագրից, սակայն, տեղեկացանք, որ նա բավական հարուստ է. հայտարարագրել է, որ ունի հասարակական նշանակության վեց շինություն, մեկ ավտոտնակ, արտադրական նշանակության մեկ շինություն, շենքեր ու շինություններ: Նորընտիր պատգամավորի դրամական միջոցները կազմում են 32 մլն դրամ եւ 153 հազար դոլար: Որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած վճարները` 3.1 մլն դրամի չափով: Տեղեկացնենք, որ Միհրան Պողոսյանը ավելի հայտնի է Քեթրինի Միհրան անունով. նա Հայաստանում բանանի շուկայի մոնոպոլիստն է:




Լրահոս