ՖՈՏՈ. Բջջային հեռախոսների հնարավորություններ, որոնց մասին չգիտեիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սմարթֆոններն այնպես արագ մտան մեր կյանք, որ ոչ բոլորը ժամանակ ունեին ուսումնասիրել, թե ինչի են դրանք ընդունակ: Բացի այդ, պրոգրեսն իր տեղում չի մնում և պարբերաբար այդ սարքավորումներն ավելի հզոր են դառնում: Ներկայացնում ենք Android-ի մի քանի հնարավորություններ, որոնք մինչ այս անծանոթ էին:

Ծրագրի կրկնօրինակում

Հեռախոսներն ունեն ծրագիրը կլոնավորելու հնարավորություն, որը հատկապես ձեռնտու է այն մարդկանց, ովքեր նույն սոցիալական ցանցից օգտվում են տարբեր օգտատերերի անուններով:

YouTube-ից տեսանյութերի ներբեռնում

Google-ը մեխանիկորեն բացում է  YouTube-ի հնարավորությունները, որոնց թվում նաև տեսանյութեր ներբեռնելն է:

Սմարթֆոնը դարձնել կշեռք

 

Պարզվում է, որ հատուկ ծրագրի օգնությամբ ձեր սմարթֆոնը կարող եք վերածել կշեռքի:

Անվտանգ ռեժիմ

Այս ռեժիմն անհրաժեշտ է այն ծրագրերի համար, որոնք խանգարում են հեռախոսի բնականոն աշխատանքին :

Քարտի փոխարեն վճարեք սմարթֆոնով

Դուք կարող եք ձեր քարտերը միացնել սմարթֆոնին: Այդ կերպ կարող եք վճարումներ անել տարբեր խանութներում:

Սկաներ, որը միշտ ձեր ձեռքի տակ է

Կարող եք ձեր հեռախոսն օգտագործել որպես սկաներ: Դրա համար պետք կգան հատուկ ծրագրեր:

Առանց սահմանի որոնում

Google Goggles ծրագրի միջոցով դուք կարող եք գտնել ինչ պատահի: Ծրագրի յուրահատկությունն է, որ որոնման վայրում գրելու փոխարեն դուք օգտագործում եք ձեր հեռախոսի տեսախցիկը:




Լրահոս