ՖՈՏՈ. 29-ամյա «օրենքով գող» է զրկվել տիտղոսից. նա Դեդ Հասանի կլանից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ»-ին, «օրենքով գողերի» միջև ծեծկռտուքի հետևանքով 29-ամյա Ռուսլան Գեգեչկորին զրկվել է տիտղոսից: Վերջինս ծեծկռտուքի է բռնվել երկու այլ «օրենքով գողերի» հետ:

Ինչպես հայտնի է` Գեգեչկորին պատկանում է Դեդ Հասանի կլանին: Իսկ նրա հետ վիճաբանած Կոնստանտին Կոստիլը պատկանում է հակառակ թևին, ովքեր բացահայտ կերպով ընդդիմանում են Դեդ Հասանի կլանին:

Կոստիլի հետ վիճաբանությանը մասնակցած մյուս կողմը` Սուլխան Մժավիան ևս հանդիսանում է հակառակ թևի ներկայացուցիչ, և այս առումով կողմերը, դժվար թե, կարողանան ընդհանուր հայտարարի գալ, քանի որ Մժավիային իր տիտղոսը տրվել է Դեդ Հասանի զարմիկի հանդեպ  հաշվեհարդար տեսնելու համար:




Լրահոս