Մահացել է «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 29-ի առավոտյան Մոսկվայի ժամանակով՝ ժամը 07:05-ին, մահացել է «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլեւը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով նրա սիրած էակին՝ Ալեքսանդրա Կուցեւոլին:

«Այսօր առավոտյան ժամը 07:05-ին կյանքից հեռացավ իմ կյանքի գլխավոր Տղամարդը, իմ Հրեշտակը, իմ Երջանկությունը… Ի՞նչ եմ հիմա առանց քեզ անելու»,- գրել է նա ինստագրամի իր էջում:

Օլեգ Յակովլեւը «Иванушки International» խմբին միացել է 1998 թվականին: Մինչեւ այդ խաղացել է թատրոնում անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ: «Иванушки International»-ից հեռացել եւ անհատական կարիերա է սկսել 2013 թվականին:




Լրահոս