Միջերկրական ծովում 9 միգրանտի դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջերկրական ծովում փրկարարական աշխատանքների մասնակցող շվեդական ռազմանավն իտալական Կատանիա նավահանգիստ է հասցրել 9 միգրանտի դի: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Իտալիայի առափնյա ծառայությունը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Լիբիայի տարածքային ջրերից Իտալիա ժամանած նավում եղել է ողջ մնացած 650 մարդ:

Հայտնի է, որ վերջին օրերի ընթացքում ծովով Իտալիա է ժամանել ավելի քան 12 հազար միգրանտ: Եվրոպական Միությունում Իտալիայի ներկայացուիչ Մաուրիցիո Մասարիի խոսքով՝ Իտալիան չի կարող իր նավահանգիստներում միգրանտներ ընդունել «ոչ իտալական նավերից»:

Այս կերպ Իտալիան սպառնացել է նավահանգիստները փակել ոչ կառավարական կազմակերպությունների նավերի համար, որոնք զբաղվում են Միջերկրական ծովի ջրերում ապօրինի միգրանտների փրկությամբ:




Լրահոս