Դավթաշենի կամրջի տակ՝ գետի մեջ, տղամարդու անշնչացած մարմին է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 22-ին՝ ժամը 13:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ՝ գետի մեջ, նկատվել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Բ․-ի (ծնված 1993 թ.) դին։




Լրահոս