Ապօրինի զենք «Երդվյալ ազատամարտիկների միության» անդամի մոտ. նրան մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երդվյալ ազատամարտիկների միության» անդամ Հովիկ Հովասափյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով «Երդվյալ ազատամարտիկների միության»անդամ, 2016 թվականի ապրիլի 7-ին ժամը 08:30-ի սահմաններում եղել է N զորամասի տարածքում եւ պարզվել է, որ նա ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրություն 7.62 մմ տրամաչափի մեկ հատ մարտական փամփուշտ, որն ապօրինի կրել է գրպանում, փամփուշտը տեղադրել է իրեն տրամադրված պահեստատուփի մեջ, այն ամրակցել իրեն տրամադրված ԱԿՄ տեսակի ինքնաձիգին:

Ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, որ վերջինիս ապօրինի զենքը վերցրել է կամավոր-աշխարհազորային եւ ժամը 12:00-ի սահմաններում կրակոց է արձակել Սուրեն Ճառատանյանի ուղղությամբ, որի հետեւանքով նա մահացել է: Հովիկ Հովասափյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 առաջին մասի հատկանիշներով ապօրինի զենք պահել, կրել: Նշենք, որ վերջինիս մասով Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Ի դեմ այս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործը կքննի դատավոր Դավիթ Սարգսյանը:

Հավելենք, որ Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանն է, իսկ այս դեպքը ամենայն հավանականությամբ եղել է ապրիլյան առճակատման օրերին, որի ժամանակ մի շարք կամավորականներ գնացել էին Արցախ:




Լրահոս