Արտակարգ դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է Ճվճվ Արոյի դին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Այսօր հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի փողոցի 5 շենքի 43 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, փրկարար ծառայության ավագ լեյտենենտ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Փրակարարները ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը, հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամադրու դի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանն էր, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան»:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս