Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղա­քապետի հայտ ներկայացնել. «Հրապարակ»

Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղա­քապետի հայտ ներկայացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանը նոր թափ կհավաքի համայնքների խոշորացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թ. մարտ:

Գրեթե վերականգնվելու են նախկին շրջկոմները: Օրինակ՝ Շիրակի մարզում 10 համայնք է կազմավորվելու, այսօր 79-ն է: Մյուս մարզերի վերաբերյալ դեռ թվեր չկան: Ի դեպ, ԱԺ ընտրություններից դուրս մնացածներից ոմանք անհամբեր սպասում են խոշորացմանը, որից հետո ՏԻՄ նոր ընտրություններ են հայտա­րարվելու, և հնարավորություն է ստեղծվելու խոշորացած համայնքների ղեկավարի պաշտոն ստանձնել: Օրինակ՝ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղա­քապետի հայտ ներկայացնել Թալինում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: