ՖՈՏՈ. Ինչպես է ապրում Ռամզան Կադիրովի ընտանիքը

ՖՈՏՈ. Ինչպես է ապրում Ռամզան Կադիրովի ընտանիքը

Ռամզան Կադիրովը հայտնի ռուս քաղաքական և պետական գործիչ է, Չեչնիայի նախագահը, ով համարվում է վառ անհատականություն: Նա նաև  պահպանում է Չեչնիայի ավանդույթները, իսկ տոների ժամանակ երբեմն երևում է պատմական հագուստներով:

Նրա անձնական կյանքը նույնքան հաջող է, որքան կարիերան: Դեռ երիտասարդ տարիքում Ռամզանտ ծանոթացավ իր համագյուղացու հետ, ում հետ 2004-ին օրինականացրեց հարաբերությունները: Նրա կինը` Մեդնի Մուսաեվնա Կադիրովան, ով Չեչնիայի առաջին տիկինն է, հիմնականում զբաղվում է բարեգործությամբ: Նրա երեխաներից երկուսը որդեգրած են:

Ներկայացնենք, թե որքան է կազմում նրա կարողությունը 2016 թվականի հայտարարագրի համաձայն: Այդ տվյալների համաձայն, նա ապրում է միայն աշխատավարձով: 2016-ին նրա եկամուտը կազմել է 11.5 մլն ռուբլի: Նա նաև ներկայացրել է  բնակելի տուն` 2344.3 քառակուսի մետր տարածքով: Բացի դրանից նա ևս մեկ բնակելի տուն է հայտարարագրել:

Համաձայն հայտարարագրի, Կադիրովը շարժական գույք չունի, իսկ նրա կնոջ` Մեդնա Կադիրովայի եկամուտը 2016-ին կազմել է 2.1 մլն ռուբլի:

Անդրադառնանք նրա ընտանիքին. նա ունի 12 երեխա, որից երկուսը որդեգրած են: Նրա ավագ դուստրը`Այշատը, չնայած 18 տարեկան է, սակայն կայացած է և լավ է վաստակում: Նա ունի նորաձևության իր տունը, որը հիմնադրվել է մոր կողմից: Հարազատ տղաներից Կադիրովն ամենաշատը սիրում է 9-ամյա Ադամին և հենց նա է բոլոր լուսանկարներում կենտրոնում կանգնում:

Հետաքրքիր է, որ Կադիրովի երեխաները սոցիալական ցանցերում  էջեր չունեն, քանի որ հայրը թույլ չի տալիս: Ասում են, որ նրանք նույնիսկ բջջային հեռախոսներ չունեն: