Խոշոր ավտովթար Արագածոտնում. 24-ի և տրակտորի բախման հետևանքով կա 5 տուժած. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր` հուլիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16-50-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ 45-ամյա Արամ Խուրշուդյանի վարած տրակտոր Տ 25-ը և 56-ամյա Աբիսողոմ Եղիազարյանի վարած GAZ 24-17 մակնիշի 03 ԼՕ 451 համարանիշի ավտեմեքենան:

Վթարի հետևանքով 2 վարորդները, 24-ի մեկ ուղևորը և տրակտորի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս