Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին՝ ժամը 10:35-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա., ծնված 2006 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ․ Ե․-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:




Լրահոս