ՖՈՏՈ. Խոշոր ու շղթայական ավտովթար Բալահովիտ գյուղում. բախվել են 5 մեքենաներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. Հուլիսի 19-ին խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ 33-ամյա Հունան Գասպարյանի վարած VAZ 21-102 մակնիշի 24 ՏԼ 466 համարանիշի, Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ 29-ամյա Սարգիս Հարությաւնյանի վարած Mercedes-Benz 500 մակնիշի 09 ՏQ 999 համարանիշի, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հայկ Դեմիրճյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 21 ԼՍ 867 համարանիշի, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փոոցի բնակիչ 36-ամյա Արամ Բաղդասարյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 RC 369 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ 69-ամյա Արքայիկ Հարությունյանի վարած VAZ 21-124 մակնիշի 71 RQ 700 համարանիշի ավտեմեքենաները:

Մանրամասները՝  այստեղ




Լրահոս