Ով է Սամվել Բաբայանի գործով դատավորը և ինչ աղմկահարույց պատմությունների կիզակետում է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ Սամվել Բաբայանի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, իսկ գործով դատավորն էլ Արշակ Վարդանյանն է, ով դատավոր է նշանակվել 2011 թվականին: Նշենք, որ նա նախկին դատավոր Ժորա Վարդանյանի որդին է:

Նշենք, որ հենց Արշակ Վարդանյանինն էր վստահված մարտի 1-ի ողբերգություններին առնչվող գործերից շատերի վարույթը, իսկ բոլոր գործերն էլ քննվում էին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ժորա Վարդանյանը հանդիսանում էր գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատավորը: Իսկ Արշակ Վարդանյանի անվանն է կապակցվում մի «նշանավոր» գործ: Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների օրը Էրեբունու թիվ 13/16 ընտրական տեղամասում տեղի ունեցած դեպքի փաստի առթիվ քրեական գործը եւս քննել է Արշակ Վարդանյանը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ այս տեղամասում կատարվող ընտրակեղծիքների մասին ահազանգ ստանալուց հետո «ՀԺ» լրագրող Լուսինե Բարսեղյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ժամանել էին այնտեղ: Քրեական տարրերը հարձակվել էին լրագրողի եւ ԱԺ պատգամավորի վրա:

Այդ ընթացքում ընտրակեղծարարներին աջակցել էին թիվ 13/16 ՏԸՀ նախագահ Վասիլ Աֆյանը եւ Էրեբունու նախկին  ոստիկանապետ Ավետիք Մկրտչյանը` «աղվես Ավոն»: Արշակ Վարդանյանն այնպիսի «փայլուն» քննություն անցկացրեց, որ կարողացավ քրեական հետապնդումից ազատել լրագրողին ու պատգամավորին հարվածած Բաբկեն Ղազարյանին եւ նրան աջակցած Էրեբունու ոստիկանապետին: Արդյունքում` Վ.Աֆյանին մեղադրանք առաջադրվեց լրագրողի եւ դիտորդական առաքելություն իրականացնող պատգամավորի գործունեությանը խոչընդոտելու համար, ում նա ենթարկեց 300 հազար դրամ վարչական տույժի:

Ուսումնասիրելով նրա գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը` պարզեցինք, որ դատավորն ունի 10 մլն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 5 մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և վարձակալության դիմաց ստացված վճարից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս