Մարալիկի ԲԿ-ի տնօրենը նկատողություն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը հայտնվել է Շիրակի նորանշանակ դաշնակացկան մարզպետ Արթուր Խաչատրյանի տեսադաշտում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարզպետի հուլիսի 26-ի որոշմամբ` նկատողություն է հայտարարվել Մարալիկի բժշկական կենտրոնի տնօրեն Սուսանննա Պետրոսյանին`աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց բժշկական կենտրոնի տնօրեն Սուսաննա Պետրոսյանի հետ եւ հետաքրքրվեց նկատողություն ստանալու պատճառների մասին: «Նկատողություն ստանալու պատճառը մի ամսաթվի բացակայությունն է եղել:

Սովորաբար բոլոր հղիները արյուն են հանձնում, որն էլ վերցնում ենք եւ տանում արյան կայան: Մենք ամիսը մեկ անգամ արյունը տարել ենք, ուղղակի այն թերթիկը, որը արյան կայան ենք ներկայացրել վրան նշված է եղել միայն արյունը կայան բերելու ամսաթիվը, իսկ հղիից արյուն վերցնելու ամսաթիվը գրված չի եղել:

Բայց այն մեզ մոտ գրանցամատյանում անպայման ֆիքսված կա: Իրենք մտածեցին, որ լուրջ խնդիր է: Ձեզ տեղեկացնեմ, որ հղին այս ամենի արդյունքում չի տուժել»,- ներկայացրեց ԲԿ-ի տնօրենը:

Զրույցի ավարտին նա բացատրեց, որ եթե արյունը վերցնելուց հետո շատ է պահվում, ապա այն հեմոլիզվում է: «Բայց եթե մենք հեմոլիզված արյուն ենք տանում, արյան կայանից մեզ զգուշացնում են`արյունը հեմոլիզված է, թե ոչ: Բայց իմ տարածների մեջ նշված չէ, որ հեմոլիզված է»,- արդարացավ տնօրենը`անկեղծանալով, որ իրենք արյունը վերցնելուց մի քանի որ հետո են տարել կայան:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս