ԲՀԿ-ն կշարունակի՞ բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը, թե մյուսների պես կզիջի

ԲՀԿ-ն կշարունակի՞ բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը, թե մյուսների պես կզիջի

Ինչպես հայտնի է՝ Գյումրու ավագանում 4 մանդատ ունեցող «ԳԱԼԱ» կուսակցությունը հայտարարել է բոյկոտը դադարեցնելու մասին, եւ որոշում են կայացրել մասնակցել Գյումրու ավագանու նիստերին: Բոյկոտը դադարեցնելու մասին որոշում ընդդիմադիր ուժերից դեռ ամիսներ առաջ կայացրել էր նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:

Սակայն, ինչպես երեւում է, ավագանու անդամ մյուս խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, դեռեւս այն բոյկոտելու հետ կապված որեւէ որոշում չունի: Կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. «Կուսակցության քաղաքական խորհուրդն այդ հարցը դեռեւս չի քննարկել: Առաջիկայում կքննարկենք եւ մեր որոշումը կհրապարակենք»:

Հիշեցնենք, որ Գյումրիում 2016 թվականի հոկտեմբերին կայացած ավագանու ընտրություններում հաղթանակ տարավ «Բալասանյան» դաշինքը: Մյուս ընդդիմադիր ուժերն էլ որոշեցին բոյկոտել՝ չներկայանալով ավագանու նիստերին: Սակայն, ի տարբերություն, Վանաձորի, այս դեպքում ոչ բոլորն էին սկզբունքային: