Իշխանություններից վիրավորված Դանիայի` արդեն նախկին դեսպանը հեռանալիս իր հետ տարել է նաև դեսպանատան գույքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գիշեր Ալիկ Արզումանյանը մեկնեց Դանիա՝ ստանձնե­լու ՀՀ նոր դեսպանի պարտակա­նությունները, որոնք դյուրին չեն լինելու: Բանն այն է, որ Հրաչյա Աղաջանյանը՝ 2011-ից այս երկրում մեր դեսպանը, ով նաև հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպանատունը, արդեն մեկնել է երկրից:

Մեր տեղեկու­թյուններով, նա սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից և իր հետ Դանիայից տարել է նաև դեսպանատան գույքը, որն իր միջոցներով է ձեռք բերել:

Դեսպանատան աշխատակիցները վստահ չեն, որ աշխատակազմը կպահպանվի, քանի որ բյուջեի սղություն կա, իսկ Արզումանյանը, բնականաբար, անձնական ներդրումներ չի անելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս