Ադրբեջանի զորամասերից մեկի զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել, ապա՝ ուժգին պայթյուն հնչել. բնակիչները տարհանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի զորամասերից մեկի զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է պայթյունը։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել երկրի արևելյան Խըզըի շրջանում։

Առայժմ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։




Լրահոս