ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր նորքի Թևոսյան փողոցում նռնակ են նետել տղամարդու վրա, ինչի արդյունքում նա կյանքից զրկվել է․ մեքենայի պայթյունի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր նորքի Թեւոսյան փողոցում ուշագրավ դեպք է տեղի ունեցել գիշերը ժամը 5-ին Երեւանում։

«Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը, երթեւեկելով Թեւոսյան փողոցով, մեքենան կայանել է այդ փողոցի 4-րդ հասցեի մոտ, որից հետո անհայտ հանգամանքներում մեքենան պայթել է: Այս մասին հայտնել էր ArmLur.am-ը:

Պայթյունի հետեւանքով մեկ հոգի մահացել էր, իսկ մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության փորձի հատկանիշներով քննություն է ընթանում։

Եվ ահա ArmLur.am-ին հատնի դարձավ, որ մեքենայի պայթյունը պատահական չի եղել, եւ կոնկրետ «Միցուբիշի»-ի վարորդը Մ.Մ-ն նռնակ է նետել մեքենայի սրահում իր հետ գտնվող Կ.Գ-ի վրա , ինչի արդյունքում էլ Կ.Գ-ն մահացել է: Մեզ հայտնի դարձավ, որ Մ.Մ-ն կալանավորված է :

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս