Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին եւ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին: Հիշեցնենք՝ Փարիզում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքով Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե մեդալ եւ հավաքելով 28 միավոր՝ թիմային հաշվարկով գրավեց 6-րդ տեղը: Նկատենք, որ Ս. Սարգսյանը բավականին ուշացումով է ընդունել հավաքականին, քանի որ չեմպիոնները Հայաստան վերադարձել են դեռեւս օգոստոսի 23-ին:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը մասնակցել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթին եւ հաղթել, ապա տվյալ պաշտոնում նշանակվելու համար ինչպիսի՞ չափանիշներ են գործում:

Հայկ Կյուրեղյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Կյուրեղյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին տվյալ պաշտոնում նշանակելու համար ընտրության չափորոշիչներ սահմանված չեն: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնում նշանակում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողը ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամի վերականգնողական ծրագիրն իրենից ի՞նչ է ներկայացնում: Եվ խնդրում եմ ներկայացնել, թե հաշմանդամություն ունեցող անձը կոնկրետ ի՞նչ տեսակի արտոնություններից իրավունք ունի օգտվել:

Ժենյա Պողոսյան (63 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական oգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեսակները: Ծրագիրն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:
Նշենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն:
1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անձը կարող է ստանալ անժամկետ հաշմանդամության կարգ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը տրամադրվում է մինչեւ 18 տարին լրանալը:




Լրահոս