Շնորհավոր տոնդ, Հայաստա’ն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձն է: 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի մասնակիցների 99,51 տոկոսը՝ 2 մլն 46 հազար 627 քաղաքացի, «այո» ասաց Հայաստանի անկախացմանը՝ այդպես դնելով պետության հիմքերը: Նորանկախ երկիրը տեսավ բազմաթիվ փորձություններ՝ տնտեսական շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, Արցախյան գոյամարտ, եւ այդ բոլոր փորձություններից դուրս եկավ հաղթանակած, գլուխը բարձր:

Սա շնորհիվ տոկոնության, համառության, կամքի եւ միասնականության: Մինչդեռ այսօր, որքան էլ ցավալի հնչի, Անկախության օրը մեզանում այլեւս չի ընդունվում նույն խանդավառությամբ, այն վերածվել է պարզապես օրացուցային հերթական «ոչ աշխատանքային» օրվա: Ու պատահական չէ, որ այս տարի իշխանությունները զորահանդես չկազմակերպեցին, անգամ ձեւական տոնակատարություններ չեն նախատեսել, ոչ էլ մայրաքաղաքի փողոցներն են հավուր պատշաճի ձեւավորել: Իսկ Սերժ Սարգսյանն էլ անկախության 26-ամյակի ընդունելությունը նախատեսել է անցկացնել ՊՆ-ում:

Այսպես է ստացվել, որովհետեւ այս տարիներին Հայաստանը գնալով կորցնում է ամենաթանկը՝ ՀՀ քաղաքացուն, որը պետք է լինի անկախության պահպանման երաշխավորը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս