Մանրամասներ Արա լեռան հրդեհից. այն բռնկվել է դժվար մատչելի հատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արա լեռում հրդեհ է բռնկվել: Արագածոտնից ստացված ահազանգի համաձայն` հրդեհը կտրուկ բռնկվել և անսպասելիորեն տարածվել է ողջ երկայնքով: Մեր զրուցակիցները հայտնեցին, որ եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, կրակը կարող է տարածվել հարակից տարածքներում ևս:

Ի դեպ, ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ տեղում աշխատում է մեկ հրշեջ մեքենա, սակայն դա բավարար չէ` հրդեհը մարելու համար:
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է այսօր` 16:30-ի սահմաններում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մեզ տեղեկացրին նաև, որ հրդեհը բռնկվել է դժվար մատչելի հատվածում, նախնական տվյալներով` ձորի մեջ:

Բարեբախտաբար, կրակը բնակելի տարածքից հեռու է:




Լրահոս