Արտաշատում ավարտին է մոտենում Աբրահամյանների էպոխան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատում ավարտին է մոտենում Աբրահամյանների էպոխան, քաղաքից հասնող տեղեկությունների համաձայն, Աբրահամյանների ընտանեկան ֆոնդը տեւական ժամանակ է՝ դադարեցրել է կրթական եւ մշակութային հաստատություններին ֆինանսական աջակցությունը, որոշ մանկապարտեզներում անգամ բարդ կացություն է ստեղծվել, քանի որ համայնքին պատկանող մանկապարտեզները գոյատեւել են դրսի օժանդակության շնորհիվ։ Նրանց մերձավոր շրջապատից բացատրում են․

«Ով ղեկավարելու է քաղաքը, թող նա էլ մտածի այդ խնդիրների մասին»։ Այդուհանդերձ, միջքաղաքային անվճար տրանսպորտը դեռ գործում է։ Ի դեպ, Արգամ Աբրահամյանն արդեն երկրորդ շաբաթն է՝ ԱԺ նիստերին չի հաճախում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս