ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Ձեզ իրավունք տվել, ես Ձեզ դատի եմ տալու. ՀՀԿ-ական ավագանին`«Երկիր Ծիրանի»-ի անդամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այսօր ավագանի նիստի ընթացքում բարձրաձայնեցին այն հարցը, որ ամոթ է, երբ մշակույթի կամ այլ ոլորտի ներկայացուցիչները պարգևներ են ստանում քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Այս որակումները զայրացրեցին ավագանու ՀՀԿ-ական անդամներին, ովքեր սկսեցին հակադարձել նրանց:

Մասնավորապես ավագանու ՀՀԿ-ական անդամ Կամո Հովհաննիսյանը ելույթ ունեցավ և նշեց. «Ես պահանջում եմ, որ ռեպլիկներ չանեք, եթե դուք լինելով ավագանու անդամ, ցանկացել եք մասնակցել, իրավունք չունեք վիրավորել Երևանի քաղաքապետին: Ով է Ձեզ իրավունք տվել, ինչպես եք պատասխան տալու, եթե ես Ձեզ վաղը դատի տամ: Ես պատրաստ եմ վաղը Ձեզ դատի տալու Ձեր հերյուրանքների համար»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս