Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջ աշխարհում խափանվել էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջ աշխարհում խափանվել էր: The Independent-ը հայտնում է, որ օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ երբ օգտատերերը փորձել են  բացել հաշիվը, սև էջ է հայտնվել, իսկ որոշ օգտատերեր էլ չեն կարողացել որոշ գործողություններ կատարել սոցցանցցում:

Խնդիրներն առկա են աշխարհով մեկ. հազարավոր մարդիկ են բողոք հայտնել ստեղծված իրավիճակի պատճառով: Այժմ աշխատանքը մասամբ վերականգնվել է:




Լրահոս