Երևանում 30-ամյա տղամարդ է ցած նետվել Դավիթաշենի կամրջից. Shamshyan.com

Երևանում 30-ամյա տղամարդ է ցած նետվել Դավիթաշենի կամրջից. Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գարիկ Միսկարյանն էր, ով ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։