ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպման անցկացումը եւ կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը «ողջունում է Ժնեւում բարձր մակարդակով հանդիպումը»: «Նա ոգեւորված է, որ նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով եւ լրացուցիչ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ:




Լրահոս