Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ղեկավարումը կվերապահվի վարչապետին. ինչ փոփոխություններ կլինեն օրենքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը նախատեսում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել: Եւ այս մասին որոշման նախագիծը մշակել է արդարադատության նախարարությունը, որն էլ վաղը կներկայացվի գործադիրին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱՆ-ն առաջարկում է հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձեւավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահել վարչապետին: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է:

Իսկ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումը վերապահված է նախագահին, մինչդեռ Սահմանադրությամբ վերջինիս նման լիազորություն չի վերապահվել: Նախագծի ընդունման արդյունքում «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության պահանջներին»:

Առավել մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս